Ձմեռվա ամենակարևոր մարզական իրադարձությունը առաջին և երկրորդ ալիքներով (տեսանյութ)
Փետրվարի 9-ից 25-ը, առաջին և երկրորդ ալիքների եթերը հիմնականում տրամադրվելու է ձմեռային հերթով 23-րդ օլիմպիական խաղերին: Հարավային Կորեայի Պյոնչանգ քաղաք է այցելել 92 երկրի լավագույն մարզիկ: 16 օրվա ընթացքում առաջին և երկրորդ ալիքների եթերով հնարավորություն կտրվի դիտել 15 ձմեռային մարզաձևի մրցում: Պյոնչանգի խաղերի էպիկենտրոնը լինելու է Ալպենսիա լեռնադահուկային հանգստավայրը, որտեղ անց է կացվելու լեռնադահուկային մարզաձևի փուլերը, Տրամպլինը, սահնակը, բոբսլեյը, սկելետոնը,բիատլոնը և այլն: Ինչ վերաբերում է այն մարզաձևերին, որոնք անց են կացվելու դահլիճներում, ապա այն հյուրընկալելու է Կանին քաղաքը: Այստեղ անց է կացվելու՝ Հոկեյը, կեռլինգը, գեղասահքը, շորտ-տրեկը և այլն:
Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները անց են կացվելու Պյոնչանգի գլխավոր մարզադաշտում, որտեղ տեղավորվում է 35 հազար մարդ: Նշենք, որ Հարավային Կորեայի խաղերը առաջինն են, որտեղ խաղարկվելու է մեդալների 100-ից ավելի կոմպլեկտ:
Վրաստանը օլիմպիական խաղերին ներկայացել է չորս մարզիկով, լեռնադահուկային մարզաձևում ելույթ ունեցող Յասոն Աբրամաշվիլիի համար այս խաղերը հերթով չորրորդն են, Նինո Ծիկլաուրիի համար երրորդը: Օլիմպիական խաղերի դեբյուտանտներն են՝ Մորիս Ղվիթելաշվիլին և Գիորգի Սողոյանը:
Հանրային հեռարձակողի եթերով հնարավորություն կտրվի դիտել բոլոր կարևոր մարզական իրադարձությունները, ուղիղ հեռարձակումը սկսվելու է ժամը 05:00-ից մինչև 19:00-ն:
Հարավային Կորեայում է գտնվում առաջին ալիքի նկարահանող խումբը, որը բոլոր լուրերը օպերատիվ կերպով կփոխանցի հեռուստադիտողներին: