Ձմերուկի և սխի նմուշներում նիտրատների պարունակության խախտում չի հայտնաբերվել

14:34, 04.08.2026

Սննդամթերքի ազգային գործակալությունը սպառողական շուկայում առկա բոստանային մշակաբույսերը՝ ձմերուկը և սխը, ստուգում է նիտրատների պարունակության վերաբերյալ։

Սննդամթերքի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ այսօրվա դրությամբ, մոնիտորինգի պետական վերահսկողության ծրագրի շրջանակներում, ամբողջ երկրի մասշտաբով, տարբեր իրացման օբյեկտներից վերցված և ակրեդիտացված լաբորատորիայում հետազոտվել է ձմերուկի և սխի 50 նմուշ։

Հետազոտության արդյունքներով՝ նիտրատները չեն գերազանցում օրենսդրությամբ սահմանված նորման (ձմերուկ՝ 60 մգ/կգ, սխ՝ 90 մգ/կգ)։

Սեզոնը հաշվի առնելով՝ Սննդամթերքի ազգային գործակալությունը շուկայում բոստանային մշակաբույսերի հետազոտությունը կանցկացնի պարբերաբար։

Նմանատիպ