Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլին և Մակա Բոճորիշվիլին հանդիպեցին Ջեյ Դի Վենսի և Մարկո Ռուբիոյի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրստի Քովենթրիի կողմից կազմակերպված ընդունելությանը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Նրանց տվյալներով՝ միջոցառման ժամանակ Միխեիլ Ղավելաշվիլին և Մակա Բոչորիշվիլին հանդիպել են տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա։
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին նաև կմասնակցի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի կողմից XXV Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցող օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված ընթրիքին», – ասվում է տեղեկատվության մեջ։