Ձմեռային հանգստավայրերի սահմանափակումներն այս փուլում մնում են ուժի մեջ
Ըստ տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի, ձմեռային հանգստավայրերի սահմանափակումներն այս փուլում մնում են ուժի մեջ:
Նրա խոսքով, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ձմեռային հանգստավայրերը տնտեսության կարևոր մաս են կազմում, սահմանափակումները երկարաձգվում են:
«Ցավոք, այս փուլում աշխարհում համաճարակը հաղթահարված չէ: Հետևաբար, սահմանափակումները դեռ անհրաժեշտ են, և ձմեռային հանգստավայրերի սահմանափակումները չեն կարող մեղմվել: Ինչ վերաբերում է մասնավոր բնակարաններում հանգստացողների ժամանելուն, մենք չենք կարող արգելել մասնավոր սեփականատերերին գնալ իրենց բնակարան և հանգստանալ: Մենք պետք է ուշադիր հետևենք համաշխարհային պրակտիկային: Ձմեռային հանգստավայրերն ամբողջ աշխարհում, հազվագյուտ բացառություններով, նույնպես չեն գործում այս շրջանում: Դուք նաև կտեսնեք, որ սահմանափակումները ոչ թե թուլացվում, այլ ավելի են երկարարաձգվում բոլոր այն երկրներում, որտեղ ձմեռային հանգստավայրերն իսկապես իրենց երկրի տնտեսության կարևոր մասն են կազմում:
Մի քիչ սպասենք: Եթե մենք ունենանք կայուն կամ բարելավված դինամիկա, կմտածենք, թե որ սահմանափակումները կարող ենք մեղմվել», – ասաց Ցքիտիշվիլին: