Ձիարշավարանի նախկին տարածքում անցկացված բողոքի ցույցին ձերբակալված երեք անձի դատավարությունը հետաձգվել է
Ձիարշավարանի նախկին տարածքում «Գիրչի» քաղաքական միության կողմից կազմակերպված բողոքի ցույցին ձերբակալված երեք անձի դատավարությունը հետաձգվել է մինչև մայիսի 4-ը: Դատավարության հետաձգման միջնորդությունը ներկայացրել է պաշտպանող կողմը՝ վկաների և ապացույցների ձեռբերման համար:
Բացի այդ, այսօրվա գործընթացին Իրալի Բելքանիան իրեն ճանաչել է վարչական իրավախախտում գործած անց:
Բոլոր երեք ձերբակալվածները մեղադրվում են փոքր խուլիգանության և ոստիկանության նկատմամբ անհազանդություն դրսևորելու մեջ:
«Գիրչի» շարժման առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին և «Գիրչիի» 14 ակտիվիստի տուգանել են 3000 լարիով, իսկ երեք անձի ձերբակալել՝ փոքր խուլիգանության և ոստիկանության նկատմամբ անհնազանդության համար: