Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն անել և արտահայտել իմ դիրքորոշումը կապված Միխեիլ Սաակաշվիլիին. Վիտալի Կլիչկո
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ իրականացրած գործողությունները ՈՒկրաինայի հեղինակության վրա կունենան բացասական ազդեցություն,-այս մասին վրացական մամուլի հետ զրույցում հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Այսօրվա դրությամբ ես դժվարանում եմ որևէ մեկնաբանություն անել և արտահայտել իմ դիրքորոշումը, այս հարցը լուրջ քննարկվում է ՈՒկրաինայում: Կան մարդիկ ովքեր դեմ են նրան և կան մարդիկ ովքեր դեմ են: Կարող եմ միայն մի բան ասել, որ այս գործողությունները ազդելու են ՈՒկրաինայի հեղինակության վրա»,-ասել է Վիտալի Կլիչկոն:
Հարցին, արդյոք խախտվել են օրենքները Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսելու ժամանակ, Կլիչկոն պատասխանել է, որ ինքը իրավաբան չէ և չի կարող տալ մեկնաբանություն:
Բացի այդ ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը լրագրողներին հայտնել է,որ իր լրատվությամբ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Մյունհենում:
Հեղինակ -
Edgar Barsegyan