Ձեզ հյուրընկալելու է մեծ պատմություն և մշակույթ ունեցող գեղեցիկ երկիր. Զուրաբ Պոլոլիկաշվիլի
Ձեզ հյուրընկալելու է մեծ պատմություն և մշակույթ ունեցող գեղեցիկ երկիր,- այսպես է դիմել ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար, Զուրաբ Պոլոլիկաշվիլին կազմակերպության անդամներին:
Պոլոլիկաշվիլին շնորհակալություն է հայտնել կազմակերպության ներկայացուցիչներին, գործադիր խորհրդի նիստը Վրաստանում անցկացնելու գաղափարին աջակցելու համար և հայտարարել, որ Վրաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման համար:
«Պատիվ ունեմ 2020 թվականին հյուրընկալել ձեզ գեղեցիկ Վրաստանում, որտեղ դուք կծանոթանաք երկրի հարուստ ներուժի, ինչպես նաև այն կարևոր բարեփոխումների հետ, որոնք Վրաստանին հատուկ տեղ շնորհեցին աշխարհի քարտեզում», – ասել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար, Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
2020 թվականի ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գերագույն մարմնի՝ գործադիր խորհրդի նիստը տեղի կունենա Վրաստանում: