Ձեռնարկատերերը, որոնք բացօդյա սրճարաններ և բարեր բացելու համար քաղաքապետարանից տարածք են վարձակալում, կազատվեն 2020 թվականի վարձավճարից
«Ձեռնարկատերերը, որոնք բացօդյա սրճարաններ և բարեր բացելու համար քաղաքապետարանից տարածք են վարձակալում, կազատվեն 2020 թվականի վարձավճարից»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշեց քաղաքապետը, նոր կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիրներ առաջացրեց բիզնես սեկտորում՝ հատկապես զբոսաշրջության ոլորտում:
«Կցանկանայի անդրադառնալ բոլորովին այլ ոլորտի և ծանոթացնել ձեզ Թբիլիսիի քաղաքապետարանի կարևոր նախաձեռնության հետ: Ինչպես գիտեք, մենք ակտիվորեն աշխատում ենք մասնավոր հատվածի հետ և, հնարավորինս, ամեն կերպ աջակցում ենք բիզնեսի զարգացմանը և քաղաքի տնտեսության աճին:
Նոր կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիրներ է ստեղծել բիզնեսի՝ հատկապես զբոսաշրջության ոլորտում:
Հետևաբար, որոշեցինք ազատել այն ձեռնարկատերերին, ովքեր տարածքներ (հողեր) վարձակալել են քաղաքապետարանից, որպեսզի բացեն բացօդյա սրճարաններ և բարեր, ազատվեն 2020 թվականի վարձավճարից:
Եվս մեկ անգամ կպարզեցնեմ, որ բոլոր այն անձինք, ովքեր Թբիլիսիի մունիցիպալիտետից տարածք են վարձակալել բացօդյա սրճարաններ և բարեր բացելու նպատակով, ազատված են ամբողջ տարվա վարձավճարից:
Այսօր Թբիլիսիի տարածքում կա 200 նման բացօդյա սրճարան-բարեր, և հույս ունենք, որ այս քայլը զգալիորեն կթեթևացնի բոլոր այն ձեռնարկատերերի իրավիճակը, ովքեր համաճարակի պատճառով ֆինանսական վնասներ են կրում:
Իհարկե, մենք կշարունակենք աշխատել, որպեսզի գտնենք լրացուցիչ ուղիներ, աջակցենք քաղաքի տնտեսությանը և մեղմացնենք մասնավոր հատվածի կրած վնասները », – ասաց Կալաձեն:
Մայրաքաղաքի քաղաքապետը հերթական անգամ հորդորել է հասարակությանը զերծ մնալ բազմամարդ վայրերում հավաքներից: