Ձեռքի գնդակ | Վրաստանի հավաքականը հաղթեց Հունաստանին և երկրորդ տարին անընդմեջ կխաղա Եվրոպայի առաջնությունում #1TVSPORT
Վրաստանի ձեռքի գնդակի ազգային հավաքականը երկրորդ տարին անընդմեջ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում։ Որոշիչ եղավ հինգերորդ տուրի տնային հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ, որը վրացիները հաղթեցին 29:26 հաշվով։
Այս թիմերի առաջին հանդիպումը Հունաստանում ավարտվել էր տանտերերի նվազագույն հաղթանակով՝ 27:26։ Վրաստանի հավաքականին անհրաժեշտ էր միայն հաղթանակ՝ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու և Հունաստանից առաջ անցնելու համար։ Եվրոպայի առաջնությանը դուրս էին գալիս խմբի լավագույն երկու թիմերը։
Ինչպես առաջին հանդիպումը, այս խաղն էլ ամբողջությամբ հավասար ընթացք ուներ։ Առաջին խաղակեսում տեղի ունեցավ տհաճ միջադեպ՝ վնասվածք ստացավ Թեյմուրազ Օրջոնիկիձեն, ով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Նրա հեռանալը խաղադաշտից մեծ կորուստ էր Վրաստանի հավաքականի համար։