Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար. Դմիտրի Պեսկով
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։
Այս մասին ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել՝ հիմնվելով Ռուսաստանի նախագահի վարչակազմի վրա։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար Բելառուս է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը՝ բաղկացած արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից։ Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։