«Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվում առանց իրավական հիմքի՝ հաշվի առնելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը։
Նրանք չեն օգտվել արտաքսման որոշմամբ սահմանված ժամկետներից, որը ենթադրում է կամովին լքել երկիրը, ինչի արդյունքում ՆԳՆ միգրացիոն վարչության կողմից որոշում է կայացվել կալանավորել նշված անձանց։
«Որոշման կատարման նպատակով ձերբակալվածներն առայժմ տեղավորվում են Միգրացիոն վարչության ժամանակավոր կացարանում՝ ծագման երկիր վերադառնալու համար», – հայտնում են ՆԳՆ-ից։