Ձերբակալվել է Բրազիլիայի նախկին նախագահը
Ձերբակալվել է Բրազիլիայի նախկին նախագահը

Բրազիլիայի գերագույն դատարանի անդամների մեծամասնությունը չորեքշաբթի կողմ է քվեարկել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվայի բանտարկությանը:

Նրան բանտարկելուն կողմ են քվեարկել 11-ից 6 դատավորները, այսինքն՝ մեծամասնությունը: Դեմ է քվեարկել 5-ը:

Ձայները, փաստորեն, հավասար էին բաժանվել, եւ վճռորոշ է եղել դատարանի նախագահ Կարմեն Լուսիայի ձայնը, որը կողմ է քվեարկել Լուլայի փաստաբաններին մերժելուն, որոնք բողոքարկում էին հնարավոր բանտարկությունը:

Լուլայի դատավճիռը կայացվել է հունվարին, երբ Պորտու Ալեգրիի շրջանային դաշնային դատարանի 3 դատավորները խստացրել էին նրա պատիժը, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ: 2017 թվականի հուլիսին նա դատապարտվել էր 9,5 տարվա բանտարկության, ավելի ուշ դատարանը վճռել էր ժամկետը մեծացնել մինչեւ 12 տարի 1 ամիս: