Ձերբակալված Սոսո Գոգաշվիլիին մի քանի ժամից ՊԱԾ-ի շենք է այցելելու նրա փաստաբանը
Ձերբակալված Սոսո Գոգաշվիլիին մի քանի ժամից ՊԱԾ-ի շենք է այցելելու նրա փաստաբանը։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է փաստաբան Դիմիտրի Ղոնղաձեն, երեկոյան ժամը 20:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում նա կժամանի ժամանակավոր կալանավայր, որտեղ կհանդիպի կալանավորված Գոգաշվիլիին։
Նրա պարզաբանմամբ՝ մինչ այդ մեղադրանք չի առաջադրվի, քանի որ առանց փաստաբանի չեն կարող այս քննչական գործողությունը կատարել։ Գոգաշվիլին 13 ժամ տեւած հատուկ գործողության արդյունքում տեղափոխվել է ՊԱԾ-ի կալանավայր։
Բացի այդ, ընտանիքի տեղեկություններով, Սոսո Գոգաշվիլին կալանավորված է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Այդ հոդվածներն են՝ պաշտոնական լիազորությունները գերազանցելը, անձնական կյանքի գաղտնիության խախտումը, հրազենի գնումն ու պահպանումը։