Ձերբակալված ոստիկանը բուժումը շարունակում է Փոթիի հիվանդանոցում,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Փոթիի կենտրոնական կլինիկայի հիվանդանոցի տնօրեն Թեա Միգինեիշվիլին:
Նրա խոսքով, ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մի քանի օր նրան անհրաժեշտ է ստացիոնար բուժում:
Ոստիկանության տեսուչ-քննիչը կլինիկայում մնում է իրավապահների հսկողության տակ:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Փոթիում, լիցքավորման ապարատի գողության փորձի ժամանակ անհայտ անձը հարձակվել է իրավապահի վրա և բութ առարկայով վնասվածք հասցրել գլխի մասում: Ինչպես նշված է գերատեսչության տարածած հայտարարությունում, իրավապահը կրակել է ծառայողական ատրճանակից, որի հետևանքով հարձակվողը ստացել է վիրավորում: Նա մահացել է հիվանդանոց տանելուց հետո: