Ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսային
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսան, Մինդիա Գոգոճուրին ձերբակալված է:
Ըստ առկա տեղեկությունների, գործը վերաբերում է Օզուրգեթիում «Պարագրաֆ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպին:
Ներքին գործերի նախարարությունում մանրամասների մասին չեն խոսում, սակայն հաստատում են ձերբակալման փաստը:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, Մինդիա Գոգոճուրին ձերբակալված է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նախատեսում է բռնություն և զենքի ապօրինի գնում, պահում և կրում: