Ձերբակալել են Մառնեուլիի սակրեբուլոյի «Ազգային շարժման» անդամ Ռագիմ Ասկերովին: Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին հաստատել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն:
Տարածված տեղեկությամբ, Ասկերովը ձերբակալվել է կաշառք վերցնելու փաստով: Նրա տանն այս րոպեին գտնվում են իրավապահներ և ընթանում է խուզարկություն:
Ասկերովը «Ազգային շարժման» անդամ է, նա սակրեբուլոյում է կուսակցության ցուցակով: Նրան ձերբակալել են Մառնեուլիում՝ սակրեբուլոյի շենքի դիմաց: