Ձերբակալել են «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլուն: Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են կուսակցության մամլո ծառայությունում:
Նրանց տեղեկությամբ, Օքրուաշվիլին ձերբակալվել է ՔՕ-ի 225-րդ հոդվածով, որը ենթադրում ք բռնության կազմակերպում, ղեկավարում կամ դրան մասնակցություն: Գործը վերաբերում է հունիսի 20-21-ի իրադարձություններին:
Ինչպես հայտարարել են կուսակցությունում, Օքրուաշվիլիին իրավապահները ձերբակալել են այն պահին, երբ տեղաշարժվում էր մեքենայով: