Ձերբակալել են 12-ամյա աղջկա նկատմամբ այլասերված գործողությունում մեղադրյալ 55-ամյա տղամարդուն
Ձերբակալել են 12-ամյա աղջկա նկատմամբ այլասերված գործողությունում մեղադրյալ 55-ամյա տղամարդուն

Բաթումիում ձերբակալել են անչափահասի նկատմամբ այլասերված գործողությունում մեղադրյալ 55-ամյա տղամարդու,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, մեղադրյալը մունիցիպալ ավտոբուսում փորձել է սեռական ոտնձգություն իրագործել 12-ամյա դեռահասի նկատմամբ: Աղջիկը մունիցիպալ ավտոբուսով հասակակիցների հետ դպրոցից վերադառնու էր տուն, երբ 55-ամյա տղամարդը փորձել է սեռական ոտնձգություն իրականացնել նրա նկատմամբ: Դեռահասը օգնության համար դիմել է ավտոբուսի ուղևորներին: Ականատեսների խոսքով, տղամարդուն հաջողվել է փախչել ավտոբուսից:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 141-րդ հոդվածով, որը ենթադրում է 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական գործողություն: