Ձայների 98 տոկոսի հաշվարկից հետո Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթում է Մայա Սանդուն՝ 54,47 տոկոսով
Ձայների 98 տոկոսի հաշվարկից հետո Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթում է Մայա Սանդուն՝ 54,47 տոկոսով

Մոլդովայի 2024 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, այս պահին հաշվվել է ձայների 98,06 տոկոսը։

Մոլդովայի ԿԸՀ-ի տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 54,47 տոկոսը։ Նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանօգլոն ունի ձայների 45,53 տոկոսը։

Քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվվել է Մոլդովայի տարածքում, որտեղ ընտրողների մեծամասնությունը պաշտպանել է Ալեքսանդր Ստոյանօգլոին, որը ստացել է 51,19 տոկոսը, իսկ Սանդուն՝ 48,81 տոկոսը։ Սակայն Սանդուի առավելության մեջ կարեւոր դեր խաղացին երկրի սահմաններից դուրս բացված թաղամասերում գրանցված արդյունքները։

Այս փուլում հաշվվել է արտերկրում բացված տեղամասերի 81,82 տոկոսը, որտեղ Սանդուն ստացել է ձայների 81,89 տոկոսը, իսկ Ստոյանօգլոն՝ 18,11 տոկոսը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 54,2 տոկոս, ինչը նշանակում է 1,69 մլն ընտրող։ Նշենք, որ ԱՄՆ-ում և Կանադայում քվեարկության գործընթացը դեռ շարունակվում է։