Դուշեթիի մունիցիպալիտետում ոստիկանները դիտավորյալ սպանության գործով մեկ անձի են ձերբակալել
Դուշեթիի մունիցիպալիտետում ոստիկանները դիտավորյալ սպանության գործով մեկ անձի են ձերբակալել

ՆԳՆ Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թեժ հետքերով ձերբակլալել են 2000 թվականին ծնված Ա.Ու.-ին:

Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ Դուշեթիի մունիցիպալիտետում գտնվող գյուղմթերքների շուկայի տարածքում մեղադրյալ Ա.Ու.-ն ֆիզիկական հարձակման է ենթարկել երկու անձի, սառը զենքով վիրավորել և այնուհետև փախուստի դիմել դեպքի վայրից։ Ծանր վնասվածքների հետևանքով Բ.Ս.-ն մահացել է բուժհաստատությունում։

Իրավապահները ձերբակալել են մեղադրյալին դեպքից մի քանի ժամ անց։

Ոստիկանները որպես ապացույց վերցրել են հանցագործության զենքը՝ դանակը։

«Դիտավորյալ սպանության փաստով հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասված է գործակալության հայտարարության մեջ: