Դուշեթիի մունիցիպալիտետի Ռոշկա գյուղի մոտակայքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ խրված շուրջ 90 քաղաքացու
Հրշեջներն ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները Դուշեթիի մունիցիպալիտետի Ռոշկա գյուղի մոտ ձյան մեջ խրված շուրջ 90 քաղաքացու են փրկել։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայությունը։
«Հորդառատ տեղումների հետեւանքով շուրջ 90 մարդ տեղափոխող մոտ 30 մեքենա չի կարողացել շարունակել ճանապարհը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները կարճ ժամանակում ժամանել են դեպքի վայր և սկսել փրկարարական աշխատանքները։ Հրշեջ-փրկարարների կողմից բոլոր համապատասխան հատուկ տեխնիկայի մոբիլիզացիայի արդյունքում ձյան մեջ խրված բոլոր քաղաքացիներն ապահով տեղափոխվեցին անվտանգ տարածք։
Քաղաքացիների կյանքին և առողջությանն այլևս վտանգ չի սպառնում»,- նշված է ԱԻ կառավարման ծառայության տեղեկատվության մեջ։