Դումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար. Ռուսաստանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե նրան ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները մեծանան
Ռուսաստանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե նրան ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները մեծանան։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։ Նրա խոսքով, նման դեպքում միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակը կարող է փոխվել։
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կփոխվի ռազմաքաղաքական իրավիճակը։ Դոկտրինը արտացոլում է մեր արձագանքը այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում: Եթե տեսնում ենք, որ մարտահրավերներն ու սպառնալիքները մեծանում են, նշանակում է, որ կարող ենք որոշակի ճշգրտումներ կատարել միջուկային զենքի կիրառման ժամկետների, դրանց կիրառման որոշման հարցում։ Սակայն, իհարկե, հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է Կարտապոլովը։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը։