Դուք այլևս ապացուցելու բան չունեք, այժմ դաշինքի հերթն է, Վրաստանին հրավիրել ՆԱՏՕ-ի անդամ. Գեներալ Բեն Ջոհես
Դուք այլևս ապացուցելու բան չունեք, այժմ դաշինքի հերթն է, Վրաստանին հրավիրել ՆԱՏՕ-ի անդամ. Գեներալ Բեն Ջոհես

Եվրոպայում Ամերիկայի զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Ջոհեսը համարում է, որ ՆԱՏՕ-ն առաջիկա գագաթնաժողովին Վրաստանին պետք է հրավիրի դաշինք, սակայն նշում է, որ այս կարծիքը շատերը չեն կիսում: Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնը» վրացական խմբագրությանը հարցազրույց տալիս:

Գեներալի կարծիքով, Վրաստանը պետք է դառնա դաշինքի անդամ այն պատճառով, որ նա կարող է բարելավել վիճակը անվտանգության տեսանկյունից:

«Վրաստանն արել է ամեն բան, ինչ պահանջվում էր: Այլ ապացուցելու բան չի մնացել: Այժմ, դաշինքի հերթն է, անել հաջորդ քայլը և Վրաստանին հրավիրել ՆԱՏՕ-ի անդամ»,- նշել է Հոջեսը: