Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղի կենտրոնում այսօր, 14:00-ին կանցկացվի ժողովրդական ժողով, որտեղ քննարկելու են վերջին ժամանակներում կիրճում զարգացած իրադարձությունների մասին:
Նախնական տեղեկությամբ, ժողովին եղի բնակչության հետ ներկա են գտնվելու նաև կիրճի մեծերը և ոչ կառավարական սեկտոր ներկայացուցիչները:
Ժողովի մասնակիցները հավանաբար պահանջելու են հետաքննել հատուկ գործողության ժամանակ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլու վիրավորում ստանալու փաստը:
Բժիշկների տեղեկությամբ, Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում հատուկ գործողության ժամանակ վիրավորում ստացած 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի վիճակը մինչ այժմ ծայրահեղ ծանր է:
Նա Թելավիի ռեֆերալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում միացված է արհեստական շնչառությանը:
Թեմիրլան Մաչալիկաշվիլի վիրավորում է ստացել հրազենից՝ ճակատի մասում: Նա վիրահարտվել է: