«Դուդելանժի» և «Ղարաբաղի» խաղը դադարեցվել է հայերի կողմից դրոն արձակելու պատճառով (վիդեո)
Լյուքսեմբուրգում, Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Դուդելանժի» և «Ղարաբաղի» խաղն առաջին խաղակեսում ժամանակավորապես դադարեցվել է, երբ Ադրբեջանի թիմը հաղթում էր 0:2 հաշվով:
Պատճառն ամբիոններից հայ երկրպագուների կողմից բաց թողած դրոնն էր, որի վրա ծածանվում էր Լեռնային Ղարաբաղի դրոշը: Դրան հետևել է հյուրերի բողոքը: Խաղի գլխավոր մրցավարը դադարեցրել է խաղը և թիմերին դուրս բերել մարզադաշտից: Խաղը վերսկսվել է մի քանի րոպե անց:
Նշված ցույցը հայկական ֆան-ակումբը (First Armenian Front /FAF) նախատեսել էր օրեր առաջ, որի մասին է վկայում նաև ֆեյսբուք-էջում նախքան խաղը հրապարակված տեսքստը.
«FAF-ը և մեր տղաները Բելգիայից պատրաստել են ակցիա Ադրբեջանի «Ղարաբաղ» թիմի խաղին: Խորհուրդ ենք տալիս, հետևել հանդիպմանը»,- գրված է երկրպագուների էջում:
«Դուդելանժի» և «Ղարաբաղի» խաղը ավարտվել է ադրբեջանցիների հաղթանակով՝ 1:4 հաշվով և թիմը «ա» խմբում երեք միավորով երկրորդ տեղում է: