Դուբայում ձևավորվել է Երջանկության գլոբալ կոալիցիա
Դուբայում ձևավորվել է Երջանկության գլոբալ կոալիցիա

Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին, որում ներառվել են 6 երկրներ՝ ԱՄԷ-ն, Ղազախստանը, Կոստա-Ռիկան, Մեքսիկան, Պորտուգալիան և Սլովենիան, հայտարարվել է երկուշաբթի՝ Դուբայում անցկացվող 6-րդ համաշխարհային կառավարական գագաթնաժողովում։ Այն նվիրված է արդյունավետ պետական կառավարման հարցերին և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։

Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 4000 պատվիրակներ 140 երկրներից, ներառյալ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, առաջատար գիտա-տեխնիկական կառույցների և տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարության ներկայացուցիչներ։

«Աշխարհն ունի կոալիցիաների նոր ձևերի կարիք, որոնք կաշխատեն հանուն ժողովուրդների բարեկեցության ու երջանկության»,-հայտարարել է ԱՄԷ վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մակթումը։