Դուբայից այսօր գիշերը սահմանափակ քանակությամբ չվերթներ կիրականացվեն
Այս գիշեր Դուբայից սահմանափակ թվով չվերթներ կիրականացվեն, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով Դուբայի (DXB) և Ալ Մակտումի միջազգային (DWC) օդանավակայաններին։
Բացի այդ, օդանավակայանները խորհուրդ են տալիս ուղևորներին չգնալ օդանավակայաններ, եթե նրանց հետ կապ չի հաստատել ավիաընկերությունը։
«Մենք առաջնահերթություն ենք տալիս այն հաճախորդներին, ովքեր նախկինում ամրագրել են տոմսեր», – հայտարարել է Emirates-ը։
Բացի այդ, հայտնի դարձավ, որ Գերմանիան ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելքում մնացած զբոսաշրջիկներին տարհանելու համար։