«Դրոա» կուսակցության կազմակերպմամբ երթ է անցկացվում դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան
«Դրոա» կուսակցության կազմակերպմամբ երթ է անցկացվում դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան։ Քաղաքացիները բողոքում են ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ.
Ինչպես նշում են երթի մասնակիցները, ռուսական ինքնաթիռների վայրէջքը Վրաստանում վրաց ժողովրդի կամքը չէ։
«Ահաբեկչական պետության, Ռուսաստանն հետ ուղիղ ավիաչվերթների վերսկսումը այսօր, երբ ամբողջ աշխարհը մեկուսանում և հեռանում է Ռուսաստանից, անբարոյականություն է։ Նաև դա ուղղակի հարված է մեր ինքնիշխանությանը։ Մենք մեզ պարտավոր ենք համարում առաջին թռիչքը բողոքով դիմավորել, բողոքի ձայնը լսելի դարձնել Ռուսաստանին, Ուկրաինային, մեր գործընկերներին, որպեսզի նրանք իմանան, որ սա մեզ համար սովորական պատմություն չէ»,- ասաց Էլենե Խոշտարիան։