«Դրիմլենդ Օազիս» հյուրանոցի բոլոր հյուրերը և անձնակազմը ենթարկվել են «Փի Սի Ար» թեստավորման
Չաքվիում, «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցը դեռ փակ է: Տարածք մուտք գործելն արգելված է, ինչպես նաև հյուրերը չեն կարող դուրս գալ հյուրանոցի տարածքից: Հյուրանոցում գտնվում է շուրջ 900 այցելու, այստեղից 400-ը բուժաշխատողներ են, ովքեր մասնակցում էին համաժողովին:
Այս պահին փորձարկվել են բոլոր հյուրերը և հյուրանոցի անձնակազմի բոլոր անդամները:
«Տարածքը դեռ փակ է, սակայն հյուրերը կարող են տեղաշարժվել հյուրանոցի տարածքում: Նրանց չեն ստիպում փակվել սենյակներում: Թեստավորման պատասխանները կլինեն մոտ 2-3 ժամ հետո: Պատասխանները ստանալուն պես մենք գործելու ենք արձանագրության համաձայն: Իսկ նրանք, ովքեր լքել էին տարածքը և չէին հասել տուն, կանգնեցվել են պարեկային ոստիկանության կողմից և թեստավորվել տեղում»,- ասել է «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցի մենեջեր Գվանցա Խաինդրավան:
Ըստ նրա, հյուրանոցի հյուրերը կկարողանան լքել տարածքը միայն լաբորատոր հետազոտության պատասխանները ստանալուց հետո:
Հիշեցնենք, հյուրանոցը փակվել էր երեկ, առավոտյան ժամը 10-ին: Պատճառը բժշկական համաժողովին ներկա բժիշկներից մեկն էր, որի մոտ հաստատվել է «կովիդ 19»-ը: