Դրեզդենում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռումբ հայտնաբերելու պատճառով, տարհանում են բնակչությանը

Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռումբ հայտնաբերելու պատճառով, տարհանում են բնակչությանը:

Ինչպես գրում է Spiegel-ը, 250 կիլոգրամանոց բրիտանական ռումբը հայտնաբերել են շինարարական աշխատանքների ժամանակ:

Պայթուցիկ սարքի չեզոքացումը ծրագրվում է տեղում: Արտակարգ ծառայությունը տվել է 400 մետր շառավղով գտնվող շինություններից մարդկանց տարհանման հրաման: Տարհանում է իրականացվել նաև ծերանոցից: Անվտանգ վայր է տեղափոխվելու մոտ 8700 մարդ: