Գերմանիայում, Դրեզդենում փլուզվել է Կարոլա կամուրջը։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին։ Կարոլա կամուրջը Էլբա գետի չորս կամուրջներից մեկն է։
Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, կամրջի փլուզումը, ամենայն հավանականությամբ, մեծ տրանսպորտային քաոս կառաջացնի։
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ այդ պահին կամրջի վրա ոչ ոք չի եղել, և ոչ ոք չի տուժել փլուզման հետևանքով:
Ճանապարհային և նավերի երթևեկությունը դադարեցված է անորոշ ժամանակով։ Կամրջի փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ։