Դրամաշորթության վերահսկման և կարգավորումների որակի համաձայն, Վրաստանը հայտնվել է Եվրոպայի լավագույն քսանյակի մեջ
Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային կառավարման ինդիկատորների» հերթական հետազոտությունը, որտեղ Վրաստանը դրամաշորթության վերահսկման և կարգավորումների որակի համաձայն, համաշխարհային բանկի անդամ 189 երկրների շարքում հայտնվել է քսանյակում, իսկ կառավարության արդյունավետությամբ գրանցել է պատմական մաքսիմում: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, դրամաշորթության վերահսկողությունը գնահատելիս, համաշխարհային բանկը հենվել է 33 տարբեր լայնամասշտաբ հետազոտությունների և աշխարհի առաջատար հետազոտական կենտրոնների փորձաքննությանը, այդ թվում համաշխարհային տնտեսական համաժողովի «Գլոբալ մրցունակության զեկույցի» արդյունքների վրա: Հետազոտությունը մշակվել է «Համաշխարհային կառավարման ցուցանիշներ» մեթոդաբանությամբ: Հետազոտության համաձայն, Վրաստանը Եվրոպայում լավագույններից մեկն է կոռուպցիայի վերահսկման և կարգավորման առումով:
Կոռուպցիայի վերահսկման համաձայն, 100 տոկոսանոց ամփոփիչ վարկանիշային սանդղակով Վրաստանը ստացել է 67 տոկոս և աշխարհում զբաղեցրել է 31-րդ տեղը, իսկ Եվրոպայում 16-րդը:
Վրաստանը այդ տեսանկյունից գերազանցել է այնպիսի տնտեսություններին, ինչպիսիք են՝ Պորտուգալիան, Լիտվան, Լեհաստանը, Կիպրոսը, Մալթան, Չեխիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան, Սլովակիան, Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան, Խորվաթիան և այլն: