Դպրոցներում առաջինդասարանցիների համընդհանուր գրանցումը մեկնարկելու է մայիսի 21-ին, 09:00-ին
Դպրոցներում առաջինդասարանցիների համընդհանուր գրանցումը մեկնարկելու է մայիսի 21-ին, 09:00-ին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, այսօր, հանրային դպրոցներում ավարտվում է գրանցման երկրորդ փուլը, որի շրջանակներում, հանրային դպրոցներում գրանցվում են այն երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է այդ դպրոցում, կամ նրանց ծնողը դպրոցի աշխատակից է:

Նշված փուլն սկսվել էր մայիսի 2-ին, մինչ այդ, մարտի 25-ից, իրականացվել է հատուկ կրթական կարիք ունեցող երեխաների գրանցումը:

Ինչ վերաբերում է համընդհանուր գրանցմանը, այն սկսվելու է մայիսի 21-ին, 09:00-ին և իրականացվելու է մինչև հունիսի 12-ը ներառյալ: Փաստաթղթերը պարտադիր է ներկայացնել հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ: Գրանցումն իրականացվելու է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջում. www.emis.ge:

Չորրորդ փուլը, այսինքն ազատված տեղերում գրանցումը և փաստաթղթերի ներկայացումը դպրոցներում իրականացվելու է հունիսի 25-ին հուլիսի 5-ը ներառյալ:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կրթության նախարարությունում, այս պահի դրությամբ, առաջին-երկրորդ փուլում գրանցվել է մոտ 20 հազար երեխա: