Դպրոցականները առաջին դասարանում շախմատը կսովորեն որպես պարտադիր առարկա
Դպրոցականները առաջին դասարանում շախմատը կսովորեն որպես պարտադիր առարկա

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ, աշակերտները առաջին դասարանից շախմատը կսովորեն որպես պարտադիր առարկա։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության նախարարությունը։

Նրանց խոսքով, երկրորդ և երրորդ դասարաններում շախմատ առարկան ընտրովի է լինելու։

«Աշակերտների վերլուծական, տրամաբանական, քննադատական ​​մտածողությունը և գործնական խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելու նպատակով տարրական կրթության առաջին դասարանում շախմատն ավելացվում է որպես պարտադիր առարկա։ Շախմատի՝ որպես պարտադիր առարկայի ուսումնասիրությունը նախատեսվում է 2022-2023 թվականների սեպտեմբերից, մինչ այդ, Շախմատի ազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ուսուցիչների վերապատրաստման և ուսումնական ռեսուրսների կազմակերպման ուղղությամբ։

Շախմատը բարելավում է աշակերտների բազմակողմանի հմտությունները, ինչպիսիք են ուշադրությունը, կենտրոնացումը, հիշողությունը, վերլուծությունը, տրամաբանությունը, որոշումների կայացումը, տարածական կողմնորոշումը և այլն: Սա իր հերթին ուղղակիորեն կապված է մաթեմատիկայի և այլ առարկաների չափորոշիչներով սահմանված իրավասությունների հետ։

Հատկանշական է, որ դպրոցներում շախմատի ուսուցումը նախատեսված է ԵՄ 2012 թվականի հռչակագրով, որը նախատեսում է շախմատի ուսուցման ներդրում կրթական համակարգերում»,- ասված է հաղորդագրությունում։