Գերմանական «Դոյչե Վելե»-ն հոդված է հրապարակել, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականը հաղթեց Եվրոպայի նախկին չեմպիոն Հունաստանին և նախատեսված մրցաշարում կլինի միակ դեբյուտանտը Գերմանիայում ։
«Երբ պարզ դարձավ, որ Վրաստանի հավաքականը հաղթող է, երկրպագուները ճեղքեցին Թբիլիսիի մարզադաշտում տեղադրված բոլոր պատնեշները։ Նրանցից շատերը ցատկելով ցանկապատի վրայով դուրս են եկել խաղադաշտ, որտեղ պատմական հաջողություն են տոնել ազգային հավաքականի հետ»,- գրում է «Դոյչե Վելե»-ն։
Հոդվածում նշվում է, որ սա առաջին անգամն է լինելու, երբ Վրաստանի ազգային հավաքականը կմասնակցի ֆուտբոլի կարևոր առաջնության։