„Դոյչե Վելե“ – Գերմանիայի կառավարությունում հայտարարում են, որ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները բանակցությունները ձգձգելու փորձ են

14:18, 15.03.2025

Գերմանիայի կառավարությունում հայտարարում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունները ձգձգելու տակտիկա է կիրառում: Այս մասին գրում է «Դոյչե Վելե»-ն:

Ինչպես Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում են հայտնել, Ռուսաստանի նախագահի հայտարարություններին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ նրանք վերաբերվում են կասկածանքով և կարծում են, որ սա պարզապես բանակցությունների ձգձգում է:

Գերմանիայի արտաքին գերատեսչության խոսնակի խոսքով, պետք է հարց առաջանա. «Կա՞ արդյոք լուրջ հետաքրքրություն, որ կողմերը աշխատեն կայուն հրադադարի և կարգավորման ուղղությամբ»:

Մինչ այդ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել էր, որ Պուտինը գիտակցված կերպով չի համաձայնում խաղաղության բանակցություններին:

Բերբոքի խոսքով, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ձեռք բերված 30-օրյա հրադադարի համաձայնագիրը «կարևոր քայլ է»:

Նմանատիպ