Դոնեցկում ռուսամետ անջատողականները մահապատժի են դատապարտել երկու բրիտանացու և մեկ մարոկկացու
Դոնեցկում ռուսամետ անջատողականները մահապատժի են դատապարտել երկու բրիտանացու և մեկ մարոկկացու,- հայտնում է «Guardian»-ը։
Խոսքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Էյդեն Ասլինի և Շոն Փիների, ինչպես նաև մարոկկացի Սաուդուն Բրահիմի մասին է, որոնց Մարիուպոլում ձերբակալել էին ռուսամետ անջատողականները և ռուս զինվորականները։
Հրատարակության տվյալներով, նրանք մեղադրվում էին «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ»։
«Guardian»-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հայտարարել են, որ պատերազմին մասնակցել են որպես ուկրաինական բանակի ծովային հետեւակայիններ, թեեւ իրենց մեղադրում են «վարձկան» լինելու մեջ։
Հատկանշական է, որ երեք օտարերկրյա զինծառայողներն էլ դեռևս պայմանագրով ծառայում էին ուկրաինական բանակում մինչև պատերազմի սկիզբը։