Դոնեցկի մարզում Բախմուտի մոտ մարտում զոհվել է ուկրաինացի լրագրող Ալեքսանդր Սավոչենկոն

18:08, 27.07.2022

Դոնեցկի մարզում Բախմուտի մոտ մարտում զոհվել է ուկրաինացի լրագրող Ալեքսանդր Սավոչենկոն։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

36-ամյա Սավոչենկոն կամավոր մասնակցել է ռազմական գործողություններին Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիայի սկզբից։

Մինչ պատերազմի սկսվելը նա նախ աշխատել է Կիևի STB հեռուստաընկերությունում, իսկ հետո համագործակցել «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հետ։ Հետագայում Ալեքսանդր Սավոչենկոն Ուկրաինայի Հանրային հեռարձակողի լրագրող էր։ Լրագրողն ապրում էր Բրովարիում։

Ուկրաինայի լրագրողների ազգային ծառայության տվյալներով՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց ի վեր սպանվել է 38 լրագրող։

Նմանատիպ