Դոնեցկի մարզի Յարովայա գյուղի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է 18 մարդ
Դոնեցկի մարզի Յարովայա գյուղի վրա երեկվա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է 18 մարդ։ Համապատասխան տեղեկատվությունը հայտնել է Դոնեցկի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշինը։
Ռուսաստանը ավիահարված է հասցրել բնակավայրին, երբ ուկրաինացի փոստատարները թոշակներ էին բաժանում տեղի բնակիչներին։ Ֆիլաշինի խոսքով՝ վնասվել է փոստային մեքենա։
Սլավյանսկում ռուսական հարձակման հետևանքով վնասվել է նաև 15 մասնավոր տուն, ոչ բնակելի շենքեր և արդյունաբերական գոտի։ Կրամատորսկում վնասվել է 18 բազմահարկ շենք, չորս վարչական հաստատություն, խանութ, սրճարան և երկու մեքենա։ Սեմենովկա բնակավայրում զոհվել է մեկ մարդ, վնասվել է մեկ մասնավոր տուն։ Կոնստանտինովկայում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։