Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանը Ռուսաստանի կողմից գնդակոծության հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ ութ մարդ
Ռուսական ուժերը գնդակոծել են Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանը։ Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Վիրավորվել է ութ մարդ։
Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ ռուսական ուժերը շրջանը գրոհել են «ԷՍ-300» տիպի հրթիռներով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում արձագանքել է Պոկրովսկու վրա կատարված հարձակմանը` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին։
«Ռուսների հարձակումն իրականացվել է սովորական բնակելի շենքերի, առանձնատների վրա։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն։ Ռուսաստանը միշտ պետք է զգա, որ ոչ մի նման հարված ահաբեկչական պետության համար անհետևանք չի մնա։ Մենք դա պետք է ապահովենք մեր ուժերով, սեփական պաշտպանական և քաղաքական հնարավորություններով»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորմանը և Ուկրաինայի վրա ճնշումը մեծացնելու յուրաքանչյուր փորձին կլինի Ուկրաինայի համարժեք պատասխանը։