Դոնբասում վիրավորվել է «Վրացական լեգիոնի» 8 անդամ: Լրատվությունը այս մասին ֆեյսբուքի իր էջում տարածել է ՈՒկրաինայում Վրաստանի դեսպանատան նախկին մամլո կցորդ Բաչո Քորչիլավան:
Լրատվությունը, նույնպես սոցիալական ցանցի միջոցով հաստատել է նաև լեգիոնի վրաց ղեկավար Մամուկա Մամուլաշվիլին:
«Ցավոք այսօր վիրավորվել է 8 վրացի»,- գրել է Մամուկաշվիլին:
Տարածված լրատվությամբ նրանք Դոնեցկի շրջանում հայտնվել են հրետակոծության տակ:
ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության լրատվությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում խռովարարների ուժերը 14 անգամ կրակ են բացել ուկրաինացի զինվորականների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է երեք մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan