Դոնբասում իրավիճակը ծայրահեղ ծանր է, ռուսական բանակը փորձում է առաջ շարժվել Սլավյանսկում և Սևերոդոնեցկում. Վոլոդիմիր Զելենսկի
Դոնբասում իրավիճակը ծայրահեղ ծանր է, ռուսական բանակը փորձում է առաջ շարժվել Սլավյանսկում և Սևերոդոնեցկում. Վոլոդիմիր Զելենսկի

Դոնբասում իրավիճակը ծայրահեղ ծանր է, ռուսական բանակը փորձում է առաջխաղացում կատարել Սլավյանսկում և Սևերոդոնեցկում,- այս մասին իր հերթական տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Դոնբասում իրավիճակը շատ ծանր է։ Ինչպես նախորդ օրերին, ռուսական բանակը փորձում է առաջխաղացում կատարել Սլավյանսկի և Սևերոդոնեցկի ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերը կանգնեցնում են այս հարձակումը։ Ամեն օր, որ մեր պաշտպանները տապալում են ռուսական այս հարձակողական պլանները՝ ոչնչացնելով դրանք, կոնկրետ ներդրում է գլխավոր օրվա մոտենալու գործում։ Օր, որը մենք բոլորս ցանկանում ենք և որի համար պայքարում ենք։ Հաղթանակի օր: Եվ ոչ մի ռուսական հարված՝ Ռիվնիի շրջանում հրթիռներով, Խարկովում կամ Սումում, կամ Դոնբասում, բոլոր առկա զինատեսակներով, չի արդյունք չի տա Ռուսաստանի համար», – ասել է Զելենսկին։