Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Կիև։
Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատունը։
Դոնալդ Տուսկին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Շիբիգան և Ուկրաինայում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Պյոտր Լուկաշևիչը։ Տուսկի հետ Կիևում է գտնվում Լեհաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Անջեյ Դոմանսկին։
Հիշեցնենք, որ Լեհաստանի վարչապետին Կիև է հրավիրել Վլադիմիր Զելենսկին։ Մի քանի օր առաջ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցերում գրել էր, որ ընդունել է հրավերը, չնայած չի նշել իր ժամանման ճշգրիտ ամսաթիվը։