Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Կիև։
Վարչապետի աշխատակազմը սոցցանցում լուսանկար է հրապարակում Կիևի երկաթուղային կայարանից։
Ինչպես հայտնում են լեհական լրատվամիջոցները, Դոնալդ Տուսկը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։ Քննարկվելիք հարցերից մեկը լինելու է Լեհաստանի կողմից ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը և լեհ փոխադրողների կողմից ուկրաինացի մրցակիցների համար սահմանի փակումը։
Նշենք, որ լեհական փոխադրողները սահմանին արգելափակված անցակետերը լեհական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում բաց են թողել մինչև մարտ։ Ավելի վաղ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ իր կառավարությունում ոչ մեկին թույլ չի տա իր դիրքորոշումները ներկայացնել՝ ելնելով հակաուկրաինական տրամադրություններից։