Դոնալդ Տուսկը կառավարության արտակարգ նիստ է հրավիրել Լեհաստանի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արտակարգ կաբինետի նիստ է հրավիրել՝ երկրի օդային տարածքի խախտման հարցը քննարկելու համար։
Նիստը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։
Դոնալդ Տուսկը նաև խորհրդակցություններ է անցկացրել երկրի պաշտպանական գերատեսչությունների հետ։
Միաժամանակ, Լեհաստանի տարածք մտած անօդաչու թռչող սարքերից մեկը հայտնաբերվել է Բելառուսի սահմանի մոտ։
PAP լրատվական գործակալությունը, հղում անելով տեղական ոստիկանությանը, հաղորդում է, որ վնասված անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Չոսնովկա գյուղի մոտակայքում գտնվող դաշտում։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։