Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ տրանսատլանտյան հանրության համար գլխավոր սպառնալիքը ոչ թե արտաքին թշնամիներն են, այլ ՆԱՏՕ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները
Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ տրանսատլանտյան հանրության համար գլխավոր սպառնալիքը ոչ թե արտաքին թշնամիներն են, այլ ՆԱՏՕ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ տրանսատլանտյան հանրության համար հիմնական սպառնալիքը ոչ թե արտաքին թշնամիներն են, այլ Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում ընթացող գործընթացները։

Ինչպես Տուսկը գրում է սոցիալական ցանցում, առկա մարտահրավերների ֆոնին անհրաժեշտ է համատեղ գործողություն։

«Տրանսատլանտյան հանրության համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե նրա արտաքին թշնամիներն են, այլ դաշինքի ներսում տեղի ունեցող պառակտումը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, այս աղետալի միտումը կանգնեցնելու համար»,- գրում է Դոնալդ Տուսկը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը հրամայել է Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինվոր։ Գործընթացը կավարտվի 6-12 ամսվա ընթացքում։

Տեղեկության համար՝ Իրանի հետ շարունակվող պատերազմի պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև լարվածությունն աճել է։ Գերմանիայի կանցլերը ուսանողների հետ հանդիპման ժամանակ նշել է, որ «ամերիկացիները ռազմավարություն չունեն», ի պատասխան Դոնალდ Թրամփը Ֆրիդրիխ Մերցին բնութագրել է որպես «սարսափելի» և ասել, որ նա «ոչինչ չի հասկանում»։