Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ Լեհաստանը չի բացառում Ռուսաստանից հացահատիկի ներմուծման արգելքը
Լեհաստանը չի բացառում Ռուսաստանից հացահատիկի ներմուծման արգելքը, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Տուսկի խոսքով, գյուղատնտեսների զայրույթի պատճառներից մեկն է նաև Ռուսաստանից և Բելառուսից Լեհաստան մուտք գործող գյուղմթերքները։
«Լատվիան որոշել է էմբարգո կիրառել Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա։ Մենք կվերլուծենք Լատվիայի դեպքը, և ես չեմ բացառում, որ Լեհաստանը հանդես կգա նմանատիպ նախաձեռնությամբ»,- ասել է Տուսկը։
Տուսկն ասել է, որ ԵՄ-ին «լուրջ ուշադրություն է պետք արևելքից հացահատիկի և սննդամթերքի ներմուծման կարգավորման բարելավման վրա»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լատվիան ժամանակավորապես արգելեց Ռուսաստանից և Բելառուսից գյուղատնտեսական մթերքների ներմուծումը առնվազն մինչև 2025 թվականի հուլիսը։ Լատվիան հայտարարել է, որ այս քայլն ուղղված է ագրեսոր երկրների հետ տնտեսական կապերի խզմանը։