Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը չի կարող միջոցներ հատկացնել Ուկրաինային ամերիկյան զենք գնելու համար՝ պաշտպանական բարձր ծախսերի պատճառով
Լեհաստանը չի հատկացնի միջոցներ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, որպես պատճառ նշելով Լեհաստանի բարձր պաշտպանական ծախսերը։
Տուսկի խոսքով՝ նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է, որ Լեհաստանը այս փուլում չի մասնակցի PURL նախաձեռնության ֆինանսավորմանը։
«Ես գլխավոր քարտուղարին ասել եմ, որ այս փուլում մենք միջոցներ չենք հատկացնի PURL նախագծի համար, քանի որ մենք չափազանց շատ ենք ծախսում մեր սեփական զենքի վրա», – ասել է Տուսկը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը մինչ օրս ակտիվորեն օգնել է Ուկրաինային և շարունակում է օգնել, չնայած երկիրը զգալի պաշտպանական ծախսեր ունի։
«Մենք շատ զգալի աջակցություն ենք ցուցաբերել և շարունակում ենք օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Մենք ունենք բարձր դեֆիցիտ և շատ ենք ծախսում պաշտպանության վրա։ Ահա թե ինչու ես նշեցի, որ մեր ֆինանսական հնարավորությունները հաշվի առնելով՝ Լեհաստանը չի կարող լրացուցիչ միջոցներ հատկացնել, քանի որ մենք ունենք մեր սեփական անվտանգության հետ կապված ծախսերը, որոնք, հավանաբար, Եվրոպայում ամենաբարձրերից են», – նշել է Լեհաստանի վարչապետը։