Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Գերմանիայի որոշումը՝ սկսել վերահսկել բոլոր ցամաքային սահմանները, անընդունելի է Վարշավայի համար և «դե ֆակտո նշանակում է Շենգենյան գոտու կասեցում
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Գերմանիայի որոշումը՝ սկսել վերահսկել բոլոր ցամաքային սահմանները, անընդունելի է Վարշավայի համար և «դե ֆակտո նշանակում է Շենգենյան գոտու կասեցում»։
Այս մասին, ըստ լեհական լրատվամիջոցների, Տուսկն ասել է լեհ դիվանագետների հետ հանդիպմանը։
Տուսկի խոսքով՝ Լեհաստանը չի կարող համաձայնել Գերմանիայի որոշման հետ:
«Մենք դիմում ենք մյուս երկրներին, որոնց վրա կազդի Բեռլինի այս որոշումները, շտապ խորհրդակցել գերմանական պետության բոլոր հարևանների հետ՝ այս հարցում ԵՄ-ի արձագանքի վերաբերյալ»,- ասել է Տուսկը։
Տեղեկության համար՝ սեպտեմբերի 9-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել էր, որ Բեռլինը կվերականգնի սահմանային վերահսկողությունը Գերմանիայի բոլոր սահմաններին։