Դոնալդ Տուսկը ասում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցել է Ռուսաստանի դիրքերին
Լեհաստանի Սեյմի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը ասում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցել է Ռուսաստանի դիրքերին։ Այս մասին հաղորդում է «TVN24»-ը։
«Եկեք անկեղծ լինենք, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը բացահայտորեն անցել է Ռուսաստանի դիրքերին։ Մոսկվայի և Պուտինի հետ նրա հարաբերությունները օրգանական են: Չեմ կարծում, որ իմ տեսակետը էապես կփոխի նրա վերաբերմունքը»,- այսպես է պատասխանել Տուսկը Հունգարիայի վարչապետի հետ իր հնարավոր բանակցությունների մասին լրագրողի հարցին։
Տուսկը նաեւ նշել է, որ ինքն ու Օրբանն այսօր քաղաքականապես մտերիմ չեն միմյանց հետ։
Նրա խոսքով՝ Հունգարիան արգելափակում է Եվրամիության որոշումը Լեհաստանին 800 միլիոն եվրո փոխանցելու մասին, որը Լեհաստանը պետք է ստանա Ուկրաինային զենք փոխանցելու դիմաց։
«Օրբանի հետ նրանք չկարողացան լուծել մեզ համար այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է 800 միլիոն եվրոն զենքի համար»,- ասել է նա Մորավիեցկու կառավարության մասին։